Blog

Խնայեք ջուրը և էներգիան կոմբի բոյլերով

Խնայեք ջուրը և էներգիան կոմբի բոյլերո

Կոմբի բոյլերը հարմարանք է, որը փոխարինում է տաք ջրի տաքացուցիչին և բոյլերին: Մեկ սարքի միջոցով դութ կարող եք միևնույն ժամանակ ջեռուցել ձեր տունը և ձեր խողովակների միջով հոսող տաք ջուր ունենալ:
             

. Ինչպես է դա աշխատում?

Կոմբի բոյլերը տաքացնում է ձեր ջրամատակարարման և ջեռուցման համակարգերի ջուրը: Երկու համակարգերի խողովակները մտնում են կոմբի բոյլերի մեջ և տաքացնում են` երբ անցնում են այրիչի կողքով: Այնուհետև ջուրը տարածվում էտան մեջ ամենուրեք, կամ մինչև ջեռուցման մարտկոցները, կամ մինչև տաք ջրի ծորոկները: Ջերմափոխխանակիչը կուտակում է տաք ջրի խողովակների չօգտագործված էներգիան և հետո այդ տաքության մնացորդը տեղափոխում է ձեր տան` ջեռուցվող մյուս խողովակները:

.Ինչու է այն էկո-խնայող?

Կոմբի բոյլերները բավականին էներգախնայող են: Փոխարենը միանգամից մի ամբողջ բաք ջուր տաքացնելու` դութ տաքացնում եք այնքան ջուր, որքան անհրաժեշտ է: Բացի այդ այն տնտեսությունները, որտեղ օգտագործում են կոմբի բոյլերներ`միայն մեկ հարմարանքի կարիք ունեն, որը կկատարի 2 սարքավորումների աշխատանքը: