Blog

«Եվրոպատուհանների» գաղտնիքներ, որոնք կհեշտացնեն ձեր կյանքը (նկարազարդումներ)

Մեզանից շատերը նախընտրում են պլաստիկ պատուհաններ տեղադրել բնակարաններում, քանի որ դրանք ավելի լավ են պահպանում ջերմությունն ու ավելի հեշտ են կառավարվում, քան փայտե պատուհանները:

Հաճախ պատուհանները տեղադրելուց հետո մասնագետները մոռանում են հաղորդել դրանց վերաբերյալ մի քանի կարևոր մանրուք, որոնք իրականում շատ կարևոր են տան բնակիչների համար:

AdMe.ru-ն կիսվել է այդ մանրամասներով և պատմել մի քանի հնարքի մասին, որոնք շատերի համար անհայտ են եղել:

Պետք է յուղել բոլոր պատուհանները

Երբեմն պատուհանի բռնակը կամ մեխանիզմները սկսում են վատ աշխատել կամ ճռռալ: Թվում է, թե պատուհանը փչացել է, և դիմում ենք մասնագետների օգնությանը, սակայն այս խնդիրը հնարավոր է լուծել ինքնուրույն:

Պետք է յուղել պատուհանների բոլոր շարժական մասերը, ինչի համար նպատակահարմար է օգտագործել կարի մեքենաների յուղը: Անհրաժեշտ է ուղղակի մի քանի կաթիլ քսել պատուհանի շարժական մասերին:

Պետք է փոխել պատուհանների ռեժիմը տարվա տարբեր եղանակներին

Աշնանը պատուհանները պետք է փոխել ձմեռային ռեժիմի, իսկ գարնանը` ամառային ռեժիմի:

Սա անելու համար բացեք պատուհանի փեղկը և գտեք կողպող մեխանիզմը: Պատուհանը ձմռանը նախապատրաստելու համար անհրաժեշտ է կարգավորել կողպող մեխանիզմը, որը սովորաբար ձվաձև կամ կլոր է լինում և բանալիի համար անցք պարունակում:

Կողպող մեխանիզմ (цапфа)

Leave a comment